
Կանադայի Նյուֆաունդլենտ կղզում պեղումների արդյունքում հնագետները հայտնաբերել են մի քանի փայտե առարկա, որոնք թույլ են տվել պարզել Հյուսիսային Ամերիկայում վիկինգների առաջին հայտնության ժամանակահատվածը, գրում է «Վոկրուգ սվետա» ճանաչողական հարթակը:
Հետազոտությունը ցույց է տվել, որ վիկինգներն առաջին անգամ հայտնվել են այդ ափերի շրջանում 1021 թվականին: Լ՛Անս-օ-Մեդոուզ կղզում, որը համարվում է Նյուֆաունդլենդում վիկինգների առաջին կայարանը, պեղումները թույլ են տվել հայտնաբերել ծառի մասնիկներ, որոնք թողել էին վիկինգները: Փայտանյութը հայտնվել էր ճահճում, եւ դա օգնել էր օրգանիկ նյութին լավ պահպանվել: