Գրողը ձեզ տանի. դուք հանրային փակ տարածքում դիմակ չեք դնում, իսկ հանրությանը պարտադրում եք բաց տարածքում դիմակ դնել
Advertisement 1000 x 90

Գրողը ձեզ տանի. դուք հանրային փակ տարածքում դիմակ չեք դնում, իսկ հանրությանը պարտադրում եք բաց տարածքում դիմակ դնել

«Հայաստանում քաղաքականությունները (սրանք են օրենքները, կարգերը, կարգավորումները) փաստարկված չեն, երբևէ այդպիսին չեն եղել, հատկապես վերջին տարիներին:

Արդյունքում, մենք բոլորս՝ հանրությունը, մեծ ծավալների ռեսուրս և ժամանակ ենք վատնում: Իսկ համավարակի կամ պատերազմների պարագայում այս վիճակը մեծաթիվ կյանքեր է արժենում:

հ.գ.

Գրողը ձեզ տանի: Դուք հանրային փակ տարածքում դիմակ չեք դնում, իսկ հանրությանը պարտադրում եք բաց տարածքում դիմակ դնել: Հետո էլ զարմանում են, որ իրենց ու պետական համակարգին հանրությունը լուրջ չի վերաբերվում:

Այս նոր «կարգավորումը» հանգեցնելու է ռեսուրսի, նյարդերի, ժամանակի կորստի ու պետական համակարգի, առանց այդ էլ քարուքանդ վիճակի էլ ավելի վատթարացման»,- ֆեյսբուքյան էջում գրել է տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovhan.avetisyan/posts/5164496656900335

 



Նման նյութեր