Խոսքը iPhone SE շարքի մասին է, որի նոր մոդելը կհայտնվի 2022 թվականին։
Կարծես թե հաջորդ iPhone SE-ն կպահպանի iPhone 8-ի տեսքն իր 4,7 դյույմանոց LCD էկրանով, բայց այն կպարծենա 5G-ի արդիականացմամբ: Այն կկոչվի iPhone SE Plus։ Այս մասին ասվում է հայտնի ինսայդեր Ռոս Յանգի նոր զեկույցում, փոխանցում է GSMArena.com-ը։
Հաջորդ SE-ին 5G-ի ավելացումը կապահովի ամենաարագ ցանցային արագությունը iPhone-ի ամենաէժան շարքի համար և, հավանաբար, սարքը հայտնի կդառնա Apple-ի երկրպագուների շրջանում:
Ավելի շատ տեսողական փոփոխություններ, ըստ աղբյուրի, տեղի կունենան 2024 թվականի SE մոդելի հետ: Ինսայդերն այն անվանել է iPhone SE3:
iPhone SE3-ը կունենա այլ էկրան՝ 4,7 դյույմանոց LCD-ից դառնալով 5,7 կամ 6,1 դյույմանոց էկրան: 2022 թվականին նոր ապրանքների ակնկալվող գինը 500 դոլար է:
Սիրարփի Աղաբաբյան