Աֆրիկայում հսկա բու է հայտնաբերվել, որին մարդիկ չէին տեսել 150 տարի (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Աֆրիկայում հսկա բու է հայտնաբերվել, որին մարդիկ չէին տեսել 150 տարի

Լոնդոնի կայսերական քոլեջի կենսաբան Ջոզեֆ Տոբիասը և ազատ բնապահպան Ռոբերտ Ուիլյամսը Գանայի անձրևոտ անտառում հայտնաբերել են հսկա բու, որը վայրի բնության մեջ չէր երևացել վերջին 150 տարվա ընթացքում: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Բվի հազվագյուտ տեսակը հայտնաբերվել է Ատևայի լեռնաշղթայի անտառային արգելոցում: Սա Շելլի բուն է, որն առաջին և վերջին անգամ մասնագետները նկարագրել են դեռևս 1870-ականներին։

Այս թռչնի հիմնական տարբերությունը նրա բնորոշ ձայնն է։ Ինչպես նաև սև աչքերը, դեղին կտուցը և հսկայական չափսերը։

Գիտնականները բվին պատահաբար են հայտնաբերել:

«Բուն այնքան մեծ էր, որ սկզբում մենք նրան շփոթեցինք արծվի հետ: Բարեբախտաբար, բուն նստած էր ցածր ճյուղի վրա, և երբ մենք բարձրացրինք հեռադիտակը, մեր ծնոտները պոլվեցին: Աֆրիկյան անձրևային անտառներում նման այլ բու չկա»,- ասել է կենսաբանը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը