Գերմանացի աստղագնաց Մաթիաս Մաուրերը կուղեւորվի միջազգային տիեզերակայան (ՄՏԿ) նոյեմբերի 3-ին SpaceX տիեզերանավով NASA ծրագրի շրջանակում: Թռիչքից մի քանի ամիս անց նա որոշել է կազմակերպել երեկույթ գործընկերների հետ միասին: Միջոցառման մանրամասները Մաուրերը ներկայացրել է Deutsche Welle-ին տված հարցազրույցում:
Հանդիսությունը նվիրված կլինի մի քանի իրադարձություններին. մարտի 18-ին Մաուրերը կտոնի իր 52-ամյակը, նույն օրը ՄՏԿ կժամանի ռուսական «Սոյուզ» տիեզերանավը, իսկ ամերիկացի տիեզերագնացներից մեկը կսահմանի ուղեծրում գտնվելու ռեկորդ: «Այնպես որ այդ օրերին մենք լավ առիթներ կունենանք տոնելու համար: Տեսնենք՝ ինչ կա վերեւում երեկույթ կազմակերպելու համար: Հնարավոր է՝ բարձր երաժշտություն եւ ոչ ալկոհոլային ըմպելիքներ, իսկ մնացածը կլինի մեր իմպրովիզացիան»,-պատմել է Մաուրերը:
Աստղագնացը նաեւ իր հետ կտանի Սուրբ Ծննդյան տոնի առթիվ նվերներ իր գործընկերների համար: Նա ակնկալում է, որ իր ծննդյան օրը մեծ անակնկալ կստանա: Սակայն նրան ամենից շատ դուր կգար Շվարցվալդ գերմանական շրջանում ավանդական բալով տորթը: «Սակայն ես կարծում եմ, որ այն այդտեղ չի լինի»,- կատակել է Մաուրերը: