Գիտնականները գտել են թոքաբորբը բուժելու արդյունավետ միջոց
Advertisement 1000 x 90

Գիտնականները գտել են թոքաբորբը բուժելու արդյունավետ միջոց

Ուրալի դաշնային համալսարանի (Ռուսաստան) մասնագետները արտասահմանյան գործընկերների հետ հայտնաբերել են թոքերի սուր ախտահարման համախտանիշի (ԹՍԱՀ) արդյունավետ բուժման նոր միջոց բնական կենսաբանական ակտիվ նյութերի օգտագործմամբ, որոնք ավելի ուժեղ են սինթետիկներից։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են International Immunopharmacology ամսագրում։

Ինչպես նշվում է Ուրալի համալսարանի մամուլի հաղորդագրությունում, իզոֆլավոնոիդները, այդ թվում բիոխինին А-ն, դայդզեինը, գենիստեինը եւ ֆորմոնենտինը, զսպում են բորբոքային պրոցեսի զարգացումը, որը ախտահարում է թոքերի հյուսվածքները։ ԹՍԱՀ-ի դեպքում տեղի է ունենում թոքերի այտուցում, ինչի պատճառով նվազում է թթվածնով արյան հագեցածության մակարդակը։ Այդ հիվանդությունը կարող է հայտնվել որպես բարդություն սիրտ-անոթային վիրահատություններից հետո կամ ծանր վարակի դեպքում, ներառյալ SARS-CoV-2 կորոնավիրուսը։

Իզոֆլավոնոիդները ֆենոլային միացություններ են։ Հետազոտությունները ցույց են տվել, որ դրանք ոչ միայն կանգնեցնում են բորբոքումը, այլեւ հակադիաբետիկ, իմունախթանող, հակատարիքային եւ հակաուռուցքային ազդեցություն են ունենում։ Սինթետիկ իզոֆլավոնոիդները ավելի քիչ կենսաբանական ակտիվություն ունեն բնականների համեմատ, դրա համար այդ նյութերը հաճախ ստանում են բույսերից, ներառյալ առվույտը, կուձուն եւ սոյայի մելասան։

Հետազոտության մեջ այս նյութերը փորձարկվել են լաբորատոր կենդանիների հյուսվածքների եւ բջիջների վրա։

med.news.am