7 միֆ + 3 խորհուրդ մազերի խնամքի մասին
Advertisement 1000 x 90

7 միֆ + 3 խորհուրդ մազերի խնամքի մասին

Ի՞նչն է խանգարում ունենալ առողջ և գեղեցիկ մազեր: Շատ հաճախ մենք հետևում ենք  տարածված միֆերին և սկսում օգնելու փոխարեն վնասել ինքներս մեզ: Մենք առանձնացրել ենք մազերի խնամքի հետ կապված ամենատարածված միֆերն ու մի քանի կարևոր խորհուրդ, որ միանշանակ կօգնեն ունենալ Ձեր երազանքի փարթամ մազերը:

Միֆ 1. Մազերը հաճախ կտրելը նպաստում է, որ դրանք ավելի արագ աճեն

Նշանակություն չունի, թե որքան հաճախ եք կտրում մազերը: Ամսական նրանք աճում են 2-3սմ չափով: Մազերը մի փոքր ավելի արագ են աճում ամռանը, քանի որ այդ շրջանում օրգանիզմի կենսագործունեությունն արագանում է:  Իհարկե, մազերը պարբերաբար կտրելը կօգնի ազատվել ճյուղավորումից  և ավելի թարմ տեսք հաղորդել Ձեր սանրվածքին, սակայն սա չի նպաստում, որ մազերն ավելի արագ կաճեն:

Միֆ 2. Անհրաժեշտ է ամեն օր լվանալ մազերը

Մեծամասամբ մազերն ամեն օր լվանալու կարիք չկա: Առողջ գլխամաշկ ունենալու համար ամենահարմար տարբերակը մազերն օրումեջ լվանալն է: Եթե Դուք զբաղվում եք ակտիվ սպորտով կամ Ձեր գլխամաշկը հաճախ է յուղոտվում, հնարավոր է, որ ավելի հաճախ լվանալու կարիք ունենաք, իսկ չոր գլխամաշկի դեպքում կարելի է լվանալ մի քանի օրը մեկ հաճախականությամբ:

Միֆ 3.  Եթե պոկեք սպիտակ մազերը, ապա դրանք կշատանան

Հավանաբար Դուք էլ եք լսել այս տարածված կարծիքը, որն իրականում չի համապատասխանում իրականությանը: Եթե Դուք պոկեք մոխրագույն կամ սպիտակած մազը, ապա դրա փոխարն երկու նորը չեն ավելանա, քանի որ այդ երկու գործոնները փոխկապակցված չեն:

Միֆ 4. Չի կարելի քնել կապված կամ հյուսված մազերով

Ժամանակ առ ժամանակ կարելի է քնել հյուսված կամ կապված մազերով: Կարևոր է հիշել, որ մազերը պետք է թույլ կապել կամ հյուսել, հակառակ դեպքում չեն բառացվում գլխացավերը, հնարավոր է նաև մազերի որակի վատացում: Ուշադրություն դարձրեք նաև մազերի ժապավենների ընտրությանը: Ցանալի է, որ դրանք լինեն հնարավորինս առաձգական, որ չվնասեն մազափնջերին:

Միֆ 5. Մազերն անհրաժեշտ է հաճախ սանրել

Եթե Դուք մազերը հաճախ սանրելու սովորություն ունեք, ապա ցանկալի է հրաժարվել դրանից: Հակառակ դեպքում մազարմատները սկսեն թուլանալ, իսկ մազերը  ավելի շատ կճյուղավորվեն: Մազերը սանրելու ամենահարմար քանակը օրական 2-3 անգամն է հնարավորինս նուրբ ձևով, ինչը օգտակար կլինի գլխամաշկի համար և կնպաստի առողջ մազերի աճին:

Միֆ 6.  Օրական մոտ 100 մազ կորցնելը նորմալ չէ

Մեզնից շատերը մոտ 100.000 մազ ունեն, իսկ օրական մոտ 100 մազ կորցնելը բնականոն երևույթ է: Սակայն եթե ամեն անգամ մազերը լվանալուց հետո դրանք ինչպես ընդունված է ասել «բռերով թափվում են», ապա դիմեք բժշկի օգնությանը: Մազերը սանրելուց կամ լվանալուց հետո ընդամենը մի քանի մազ  թափվելու դեպքում մի՛ անհանգստացեք, դրանց փոխարեն կաճեն նորերը:

Միֆ 7. Թաց մազերը սանրելը վնասակար չէ

Ջուրը թուլացնում է մազերը և ավելի զգայուն դարձնում դրանք: Թաց մազերը սանրելը վնասակար չէ միայն այն դեպքում, երբ մենք անում ենք դա առավելագույն խնամքով և նրբությամբ: Լվանալուց հետո խճճված մազերից խուսափելու լավագույն տարբերակը մեծ ատամներով սանր օգտագործելն է՝ խուսափելով ուժգին և կտրուկ շարժումներից:

Իսկ վերջում՝ 3 կարևոր խորհուրդ, որ կօգնեն ունենալ առողջ մազեր

  • Առողջ գլխամաշկ և մազեր ունենալու համար սննդացանկում ներառեք ավելի շատ ընդեղեն, կանաչ տերևավոր բանջարեղեն, օրինակ՝ կաղամբ, բրոկոլի, բազուկի ճավ, հազար և այլն, ինչպես նաև լոբազգիներ:
  • Մազերի փայլը չկորցնելու համար լվացեք դրանք գոլ ջրով: Իսկ այդ գործընթացն ավելի հաճելի դարձնելու համար լվացեք գլխամաշկը մերսող շարժումներով:
  • Հնարավորինս քիչ չորացրեք մազերը վարսահարդարիչով կամ արդուկով: Եթե Ձեր դեպքում վարսահարդարիչ կիրառելն անհրաժեշտություն է, ապա փորձեք հարդարել մազերը համապատասխան սարքի նվազագույն ջերմաստիճանով և այն շատ չմոտեցնելով մազերին: Եվ հիշե՛ք, որ մազերը առավելագույնս առողջ են, երբ չորանում են մաքուր օդին:

Հետևե՛ք մեր խորհուրդներին առողջ և փայլուն մազեր ունենալու համար: Իսկ եթե կան խնդիրներ, մի՛ հապաղեք դիմել բժշկի օգնությանը: Մեր կայքում գրանցված մասնագետները պատրաստ են սիրով օգնել Ձեզ:

doctors.am