Գիտնականները գեն են հայտնաբերել, որը կրկնապատկում է COVID-19-ի ծանր ընթացքի վտանգը
Advertisement 1000 x 90

Գիտնականները գեն են հայտնաբերել, որը կրկնապատկում է COVID-19-ի ծանր ընթացքի վտանգը

Օքսֆորդի համալսարանի գիտնականները գեն են հայտնաբերել, որը կրկնապատկում է ծանր COVID-19-ի վտանգը։ Այս մասին պատմում է Nature Genetics ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը:

Հետազոտողները 3p21.31 քրոմոսոմային տարածք են հայտնաբերել, որը կապված է կորոնավիրուսի դեպքում շնչուղիների անբավարարության ռիսկի կրկնակի աճի հետ։ Նշվում է, որ LZTFL1 չուսումնասիրված գենը, որը պոտենցիալ կերպով պատասխանատու է նման ռիսկի առաջացման համար, առկա է հարավասիական ծագում ունեցող մարդկանց 60 տոկոսի եւ եվրոպացիների միայն 15 տոկոսի մոտ։

Հետազոտողները կարծում են, որ այս երեւույթի հայտնաբերումը կարող է օգնել բացատրել մահացության բարձր մակարդակը Մեծ Բրիտանիայի որոշ մասերում: Ընդ որում, նրանք հավելում են, որ հայտնաբերված գենը չի կարող որպես կորոնավիրուսի դեպքում շնչառական համակարգի հետ կապված հնարավոր խնդիրների միակ պատճառ դիտարկվել։

med.news.am