Crew Dragon տիեզերանավով երրորդ անձնակազմին Միջազգային տիեզերակայան տեղափոխելը հետաձգվել է առնվազն մինչև նոյեմբերի 10-ը՝ կապված նախագծի երկրորդ անձնակազմի վերադարձի ժամկետը հետաձգելու հետ: Այս մասին հայտնում է NASA-ն:
Ավելի վաղ եղանակային վատ պայմանների պատճառով տիեզերանավի թռիչքը տեղափոխվել էր նոյեմբերի 8-ին:
Crew Dragon-ի կցումը Միջազգային տիեզերակայանի հետ ծրագրված է նոյեմբերի 11-ին:
SpaceX ընկերության տիեզերանավում լինելու են երեք ամերիկացի տիեզերագնացներ՝ Ռաջա Չարին, Թոմ Մարշբերնը և Քայլա Բերոնը, ինչպես նաև Եվրոպական տիեզերական գործակալության տիեզերագնաց Մաթիաս Մաուրերը: