Երկիր մոլորակին է մոտենում աստղակերպ, որն իր չափերով հավասար է Էյֆելյան աշտարակին։ Այս մասին գրում է Daily Record պարբերականը՝ հղում անելով ՆԱՍԱ-ին։ Երկնային օբյեկտը «Ներեյ» անունն է ստացել ի պատիվ Հին հունական աստծո։ «Ներեյ»-ի երկարությունը 330 մետր է և գերազանցում է աստղակերպերի 90%-ի չափերը։
Աստղակերպը Երկիր մոլորակի կողքով կանցնի դեկտեմբերի 11-ին։ Աստղակերպի հարվածը կարող է ավերիչ լինել, սակայն ՆԱՍԱ-ի տվյալներով այն Երկրից հեռու կլինի 3,9 մլն կմ։ Այս տարածությունը 10 անգամ ավելին է, քան Երկրի ու Լուսնի միջև եղած հեռավորությունը։
ՆԱՍԱ-ում հաշվարկել են, որ հաջորդ անգամ «Ներեյ»-ը Երկրին կմոտենա 2031 և 2050 թվականներին։