Մարմնի վրա 5-ից ավելի խալեր ունենալը մեծացնում է մելանոմայի զարգացման վտանգը․ Մյասնիկով
Advertisement 1000 x 90

Մարմնի վրա 5-ից ավելի խալեր ունենալը մեծացնում է մելանոմայի զարգացման վտանգը․ Մյասնիկով

Մարմնի վրա խալերի մեծ թիվն էապես բարձրացնում է մելանոմայի (ուլտրամանուշակագույն ճառագայթներից կամ խալերից առաջացող ուռուցք-խմբ.) զարգացման վտանգը։ Այս մասին «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում ասել է բժիշկ, հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը։

Նրա կարծիքով՝ այդ մարդիկ պետք է, այսպես ասած, «մաշկի անձնագիր» վարեն։

«Ցանկացած խալ կարող է «վերածնվել»։ Եվ որքան շատ են դրանք, այնքան ավելի շատ «նյութ կա վերածնվելու համար»,- պարզաբանել է բժիշկը։

Ինչպես նշել է Մյասնիկովը՝ այն մարդիկ, որոնք մարմնի վրա ունեն ավելի քան հինգ խալեր, պետք է պարբերաբար լուսանկարեն դրանք, որպեսզի բաց չթողնեն վտանգավոր արտաքին փոփոխությունները: Նրա խոսքով՝ պետք է հաշվի առնել խալերի հաստությունը. եթե այն գերազանցում է մեկ միլիմետրը և մաշկից բարձր է, անհրաժեշտ է դիմել մասնագետի։

Մելանոմայի զարգացումից խուսափելու համար Մյասնիկովը խորհուրդ է տալիս սոլյարիներ չայցելելել ՝ բարձր աստիճանի ուլտրամանուշակագույն ճառագայթման պատճառով։

armeniasputnik.am