Գամալեայի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը խոսել է կորոնավիրուսի դեմ պատվաստումը պարտադիր դարձնելու անհրաժեշտության մասին: Տեղեկությունը հայտնում է Ռիա Նովոստին։
Նրա խոսքով՝ COVID-19-ը հաղթելու համար անհրաժեշտ է, որ Ռուսաստանի բնակչության 70-75 տոկոսը պատվաստում ստանան։
«Դրա համար, իհարկե, տվյալ դեղը պետք է մտցվի պատվաստումների ազգային օրացույցի մեջ։ Իսկ պատվաստումը պետք է պարտադիր լինի»,- ասել է Գինցբուրգը։