Հետազոտողները նշում են՝ պետք է հասկանալ, թե ինչպես են որոշ մարդիկ բնականորեն դիմակայում Covid վիրուսին, ինչը կարող է ուղղորդել ավելի լավ պատվաստանյութերի ստեղծման: Այս մասին գրում է BBC գործակալությունը:
Լոնդոնի համալսարանի մասնագետների մի խումբ բացահայտել է, որ որոշ մարդիկ ունեցել են կորոնավիրուսի իմունիտետ համավարակից առաջ: Սա, հավանաբար, առաջացել է այն բանից, երբ մարմինը սովորել է՝ ինչպես պայքարել վիրուսների դեմ, որոնք կապված են այն վիրուսի հետ, որը տարածվել է ողջ աշխարհով մեկ: Այս պաշտպանությունը կրկնօրինակելու համար պատվաստանյութերի արդիականացումը կարող է ավելի արդյունավետ դարձնել պատվաստումները, ասել են մասնագետները:
Ուսումնասիրելով համավարակի առաջին ալիքի ընթացքում հիվանդանոցային շարժերը, այդ թվում՝ արյան ամենօրյա հետազոտությունների արդյունքները, գիտնականները հանգել են եզրակացության, որ 10-ից մեկն ունեցել է կորոնավիրուսի իմունիտետ՝ չունենալով ոչ վիրուսի ախտանշաններ, ոչ թեստավորվելով դրական, և ոչ էլ արյան մեջ ունեցել է հակամարմիններ, այսինքն՝ կորոնավիրուս չի տարել նույնիսկ անախտանշան ձևով:
Նրանց իմունային համակարգի մի մասը կարողացել է հաղթահարել վիրուսը, մինչ այն կհասցներ գլուխ բարձրացնել, ինչը հայտնի է՝ որպես «վիժող վարակ»:
Արյան նմուշները ցույց են տվել, որ այս մարդիկ արդեն ունեցել են (ինչպես մինչև համաճարակը) պաշտպանիչ T-բջիջներ, որոնք ճանաչում և սպանում են Covid-ով վարակված բջիջները։ Դոկտոր Լեո Սվադլինգը՝ հետազոտողներից մեկը, նշում է, որ այդ մարդկանց իմունային համակարգերն արդեն «պատրաստված են» պայքարելու նոր հիվանդության դեմ:
Այս T-բջիջները կարողացել են հայտնաբերել վիրուսի մեկ այլ մաս, իսկ ներկայիս պատվաստանյութերի մեծ մասը սովորեցնում է իմունային համակարգին գտնել մեկ այլ մաս:
Մասնագետները կարծում են, որ այս ուղղությամբ ուսումնասիրությունները և դրանց հիման վրա ստեղծված նոր պատվաստանյութերը կօգնեն պայքարել կորոնավիրուսի բոլոր տեսակների դեմ: