Արևմտյան Ավստրալիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ սև թեյը օգնում է հաղթահարել հիպերտոնիան: Հետազոտության արդյունքների մասին հաղորդվում է American Journal of Clinical Nutrition ամսագրի հոդվածում:
Գիտափորձին մասնակցել են ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք ՝ բարձր զարկերակային ճնշմամբ։ Նրանք խմում էին երեք բաժակ սև թեյ և այլ ըմպելիք, որը պարունակում է նաև կոֆեին, բայց ոչ ֆլավոնոիդներ (բնական ներկանյութեր), ինչպես թեյի մեջ:
Փորձի մասնակիցների զարկերակային ճնշման ցուցանիշները գնահատել են փորձի առաջին օրը, երեք և վեց ամիս անց: Ազդեցությունը նկատվել է արդեն փորձի առաջին օրը։
Պարզվել է, որ սև թեյը կոֆեին պարունակող այլ խմիչքների համեմատությամբ ավելի մեծ ազդեցություն է ունեցել վերին և ստորին ճնշման վրա:
«Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ սև թեյի ինչ-որ բաղադրիչ, կոֆեինից բացի, կարող է ազդել գիշերային ժամերին զարկերակային ճնշման փոփոխության արագության վրա»,– նշել են ավստրալացի հետազոտողները: