Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան էջից.
«Նիկոլ Փաշինյանը սյուն թվականի մայիսին հայտարարում էր, որ սահմանի ողջ երկայնքով մեր եւ ադրբեջանցի զինվորականների միջեւ տեղի էր ունեցել զանգվածային ծեծկռտուք։
Ինչքան փորձում եմ երեւակայությունս լարել եւ պատկերացնել , թե ինչպե՞ս, ինչպե՞ս է հնարավոր, որ սահմանի ՈՂՋ ԵՐԿԱՅՆՔՈՎ տեղի ունենա զանգվածային ծեծկռտուք եւ հայ զինվորականը, զենքը ուսին, սահմանի ոչ մի հատվածում մատը չտանի ձգանին եւ չկրակի։
Ի՞նչ պետք է լինի, որ նման բան տեղի ունենա ։
Կարծում եմ պատասխանը առավել քան հստակ է ։ Սահմանի ողջ երկայնքով հրաման է եղել Չկրակելու ։
Եթե այդպես է , ապա Փաշինյանի երեկվա հայտարարությունը, որ չկրակելու հրաման տվողը պետական դավաճան է , պետք է քննության առարկա դառնա համապատասխան կառույցների կողմից։
Տարբերակները երկուսն են , կամ Փաշինյանը սյուն թվականի մայիսին ինքն է իջեցրել նման հրաման, կամ առանց իր տեղյակ լինելու է նման հրաման եղել, ինչը խոսում է այն մասին, որ երկրի ղկավարը մեղմ ասած կոմպետենտ չէ»։