Հակամարմինների 500 Bau/միլիլիտրը բավական մեծ թիվ է, նման ցուցանիշ կարող է լինել միայն պատվաստվածների մոտ, քանի որ սովորաբար այն ավելի ցածր է լինում, ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է բժիշկ–վարակաբան, պրոֆեսոր Նիկոլայ Մալիշևը։
Ավելի վաղ Telegram ալիքները, հղում անելով ՌԴ կառավարության աղբյուրին, ասել էին, որ 500 Bau/մլ (կամ 350 Bau/մլ) հակամարմինները կարող են պայմանականորեն բավարար լինել Ռուսաստանում QR-կոդ ստանալու համար։
«Սրանք բավական մեծ թվեր են, կարծում եմ` ամեն դեպքում այդ մարդիկ պետք է պատվաստված լինեն, քանի որ մեծամասնության մոտ ավելի քիչ կլինի», – տեղեկությունը մեկնաբանել է Մալիշևը։
Նրա խոսքով` դեռ քննարկվում է, թե որքան պետք է լինեն հակամարմինները, որպեսզի բավարար լինեն կորոնավիրուսից պաշտպանվելու համար։ «Այդ պատճառով որոշվել է, որ պետք է պատվաստվել պատվաստումից և հիվանդանալուց 6 ամիս հետո», – հավելել է վարակաբանը։
Ըստ նրա` որոշումը կայացվել է բնակչության մեծ խմբի վրա իրականացրած մի շարք ուսումնասիրությունների հիման վրա։