
Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մեր սրբազան Հայրենիքը ապօրինաբար, մաս-մաս թշնամուն հանձնող ապիկար իշխանության ներկայացուցիչ, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ անդրանիկ քոչարյանը, կարծում եմ, Եվրամիության օրենքների տառին համապատասխան՝ շուտով ԵՄ համապատասխան մարմինների կողմից կկանչվի պատասխանատվության` իր քաղաքացու անձնական տվյալները հանրայնացնելու, պաշտոնական դիրքը չարաշահելով, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ օտարերկրյա քաղաքացու գույքի հանդեպ ոտնձգություններ կազմակերպելու համար:
ՀԳ. Ապօրինի գույք փնտրողները շատ շուտով դատապարտվելու են Արցախն ու Հայաստանը ապօրինաբար թուրքին հանձնելու համար»: