
Ըստ սննդաբան Ալեքսանդրա Լապինայի (Ռուսաստան)՝ կեֆիրն ամենաօգտակար կաթնամթերքն է:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ կեֆիրը բարենպաստ ազդեցություն ունի սրտանոթային եւ նյարդային համակարգի վրա, ինչպես նաեւ կալցիումի աղբյուր է։
«Այն պարունակում է սպիտակուցներ, ճարպեր եւ միկրոտարրեր։ Այն դրական է ազդում աղիքների վրա, օգնում է փքվածության ժամանակ, արագացնում է նյութափոխանակությունը, օրգանիզմից դուրս բերում տոքսինները»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ առողջության վրա բարերար ազդեցության համար խորհուրդ է տրվում ամեն օր կեֆիր խմել։