Մինչ մեր զինվորները վրաններում են ապրում, Նիկոլը մեր գումարներով Ալենին 200 հազար դոլարանոց ծառայողական BMW է գնում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մինչ մեր զինվորները վրաններում են ապրում, Նիկոլը մեր գումարներով Ալենին 200 հազար դոլարանոց ծառայողական BMW է գնում

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն իր էջում գրում է.

«Այսօրվա կառավարության նիստին կապիտուլյանտ Նիկոլի ղեկավարած իշխանությունը որոշում ընդունեց ԱԺ նախագահ Ալենի համար հենց BMW-ի սալոնից գնել 200 հազար դոլարանոց նոր մեքենա…

Այո՛, այս հետպատերազմյան ծանր ժամանակաշրջանում, երբ մարդիկ հազիվ ծայրը ծայրին են հասցնում, երբ մեր պետական պարտքը հասել է 9,2 միլիարդ դոլարի,երբ առաջին անհրաժեշտության ապրանքների գները թռիչքաձև աճ են գրանցում, երբ մեր դիրքերը կահավորված չեն, Նիկոլ Անհողն իր թիմակցին նոր ծառայողական մեքենա գնելը պատճառաբանում է “”Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050 ” ռազմավարական” փաստաթղթով…

Սա բացի ցինիզմից, պետական գումարների վատնում է և ոչ արդյունավետ ծախս…

Հիմա քայլիստ-քայիստուհիները և այս իշխանություններին սպասարկողները կվայրահաչեն, թե սա ծառայողական մեքենա է և Ալենից հետո մյուս ԱԺ նախագահներին է սպասարկելու… Պատասխանեմ՝ մեզ հիմա այսպիսի ծախսերը “հակացուցված” են, քանի որ այդ 200 հազար դոլարը կարելի էր ծախսել, օրինակ՝ տեղանահվածների սոցիալական ծրագրերի կամ մեր դիրքերը կարգի հրավիրելու վրա …

Նիկոլականներ, ժեխ և փթիր՝ ծա՛փ տվեք, Նիկոլի Ալենը նոր մեքենայով է շրջելու, իսկ մեր զինվորները վրաններում են ապրում…»:



Նման նյութեր