Այն մթերքները, որոնք արմավենու յուղ են պարունակում, բարձրացնում են արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը։ Տեղեկությունը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը: Նրա խոսքով ՝ արմավենու յուղը հաճախ օգտագործում են տարբեր սննդամթերքներ պատրաստելիս, օրինակ ՝ հացաբուլկեղենի և հրուշակեղենի մեջ։
«Այդ սննդամթերքներում առկա է ոչ միայն յուղ։ Սննդամթերքի պատրաստման գործընթացում (հատկապես ջերմային մշակումից հետո) արմավենու յուղը վերածվում է տրանսճարպերի, դրանք իրենց հերթին բարձրացնում են հենց «վատ» խոլեստերինի մակարդակը»,-պարզաբանել է Մյասնիկովը։
Բժիշկը կոչ է արել չչարաշահել արմավենու յուղի պարունակությամբ սննդամթերքի օգտագործումը։