Հովակիմ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից.
«Pfizer-ի պատվաստանյութը ստեղծվել է գերմանական BioNTech ընկերության կողմից, որի հիմնական լաբորատորիաները գտնվում են Մայնց քաղաքում։ Ընկերությունն այս տարվա առաջին 9 ամսվա ընթացքում ունեցել է մոտ 7մլրդ եվրո եկամուտ։
BioNTech-ի համահիմնադիր պրոֆ․ Ուգուր Շահինը պատրաստվում է շուրջ 1մլրդ եվրո ծախսել ընկերության նոր լաբորատորիաների և արտադրական հնարավորությունների ընդլայնման վրա, և դրանք կառուցվելու են Մայնցի զինվորական հին զորանոցների փոխարեն։
Բոլորը գոհ են, հատկապես Մայնցի քաղաքային իշխանությունները, քանի որ ստացված հարկերի շնորհիվ (մոտ 1մլրդ եվրո) քաղաքը կարողացավ փակել պարտքերը ու տարին կավարտի պրոֆիցիտով։ Ավելին, իշխանությունները պատրաստվում են Մայնցը դարձնել գիտական ընկերությունների ու լաբորատորիաների կենտրոն, որովհետև հասկանում են, որ նման հնարավորություն ամեն օր չի լինում»։