
Պրոդյուսեր Հովհաննես Գալստյանի ֆեյսբուքյան գրառումներից.
«Երբ երկրի մշակույթը, սպորտը, գիտությունն ու կրթությունը ներկայացնում են գավառամիտ, տկար, տխմար ու տգետ բոշաներ, Լևոն Արոնյանի նման համաշխարհային գիգանտը ինքնաբերաբար դուրս է մղվում երկրից, որովհետև ստերջացված միջակները իրենք իրենցով մի զիբիլ չեն, բայց մեծ մարդու դեմ միավորվելով, զուտ ծավալի տեսանկյունից, գերակշռում են և դուրս են մղում մեծին երկրից։
Սա արվում է ի ողբերգություն երկրի ու ի երջանկություն այն մեծի, որովհետև այն մեծի համար այս դաժան պալիգոնն անցնելուց հետո հուսալի երկրում հայտնվելը ոչ թե փախուստ է, այլ վերադարձ ի շրջանս յուր։ Կարելի է ասել՝ վերադարձ դրախտ»։