Բրիտանացի գիտնականներն ուսումնասիրել են կորոնավիրուսի դեմ յոթ պատվաստումների արդյունավետությունը՝ որպես բուստերային դեղաչափ AstraZeneca կամ Pfizer/BioNTech դեղամիջոցներով իմունացումից 10-12 շաբաթ անց։ Գրեթե բոլոր կոմբինացիաներում ավելացել է հակամարմինների մակարդակը, վկայում է Lancet պրոֆիլային ամսագրում հրապարակված հետազոտությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ընդհանուր առմամբ, գիտնականներն ուսումնասիրել են յոթ դեղամիջոցներ ՝ AstraZeneca, Pfizer/BioNTech, Novavax, Johnson & Johnson, Moderna, Valneva և Curevac:
Հետազոտության շրջանակներում երրորդ պատվաստանյութը ստացել է 30 տարեկանից բարձր 2878 մարդ, մինչ այդ նրանք լիարժեք իմունացում են ստացել AstraZeneca կամ Pfizer/BioNTech պատվաստանյութերով: Մասնակիցներին բաժանել են երեք խմբի և ներարկել դեղամիջոցներից մեկը տարբեր դեղաչափերով։
«Հետազոտության ընթացքում բոլոր (բուստերային) պատվաստանյութերը հանգեցրել են հակամարմինների և չեզոքացնող ռեակցիայի քանակի ավելացմանը AstraZeneca-ի կողմից առաջնային իմունիզացիայից հետո, և բոլորը, բացառությամբ մեկի, Pfizer/BioNTech-ի (առաջնային) իմունիզացիայից հետո»,-ասված Է հետազոտության մեջ: