5 գիրք, որ երեխաներին առաջարկում է ընթերցել Հովիկ Աֆյանը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

5 գիրք, որ երեխաներին առաջարկում է ընթերցել Հովիկ Աֆյանը

Լրագրող, հրապարակախոս, արձակագիր Հովիկ Աֆյանը կարծում է, որ գիրք խորհուրդ տալը ամենապատասխանատու բաներից մեկն է, հատկապես երեխաներին:

Երեխաներին խորհուրդ տալով կարդալ, պարզապես կարդալ՝ «Կարմիր» վեպի հեղինակը հինգ գիրք է առանձնացրել փոքրիկների համար՝ առաջարկելով նրանց ընթերցել արկածային գրականություն, աշխարհի քարտեզը և տան գրադարանի շարքի 3-րդ գիրքը:

Հեքիաթներ

«Մի քիչ ավելի մեծ տարիքում Անդերսեն, որովհետև Անդերսենն այնքան էլ հեքիաթներ չեն»:

«Փոքրիկ իշխանը» – Անտուան դը Սենտ-Էքզյուպերի

«Ոչ թե որովհետև հանճարեղ գիրք է, այլ քանի որ եթե դա չկարդաս փոքր տարիքում, հետո հաստատ չես կարդալու, իսկ դա ափսոս է»:

Արկածային գրականություն

««Կոմս Մոնտե Քրիստո», «Տասնհինգամյա նավապետը», «Մոնթեսումայի դուստրը», «Սև ծովահենը»… Սրանք այն գրքերն են, որոնք երբ կարդում ես, ավելի գեղեցիկ ես ապրում հասուն տարիքում, կամ փորձում ապրել, մի տեսակ ասպետավարի»:

Աշխարհի քարտեզը

«Հասկանում եմ, որ սա ընթերցանության գիրք չէ, բայց, օրինակ ինձ համար, միշտ եղել է հենց ընթերցանության գիրք։ Քարտեզ կարդալը, հենց կարդալը, օգնում է «ճանապարհորդել», սովորել երկրների, դրանց մայրաքաղաքների անունները, ու տեսնել աշխարհը, հենց այն, որտեղ ապրում ենք»:

Տան գրադարանի շարքի 3-րդ գիրքը

«Պետք է անպայման կարդալ տան գրադարանի շարքի 3-րդ գիրքը, ու ամեն օր փոխել շարքի հերթականությունը»:

Անի Գաբուզյան