Ուզում եմ հիշեցնել, որ նախկինների օրոք, եթե ՀՀԿ-ից որևէ պատգամավոր փորձում էր ընդդիմադիրներին հայհոյել, էլ չեմ ասում` հարձակվեր խփեր, մյուս ՀՀԿ-ականները ոչ թե շիրա էին տալիս ու միանում ծեծկռտուքին, այլ ամեն գնով բաժանում ու կանխում էին, որ հանկարծ որևէ ընդդիմադիրի գլխից մազ չպակասեր: Էլ չեմ ասում, որ հետո դուրս էին գալիս ու եթե իրենց կուսակիցն իրոք իրեն վատ էր պահած լինում, տեսախցիկների առջև ներողություն էին խնդրում իրենց կուսակցի արածների համար:
Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ` նույն Շարմազանովը, Աշոտյանը, Հովհաննես Սահակյանը, Վահրամ Բաղդասարյանը, մյուսները` հերթով անունները չթվեմ, եթե տեսնում որևէ ՀՀԿ-ական հարձակվել է ընդդիմադիր որևէ պատգամավորի, էլ չեմ ասում` օգնականի կամ թեկուզ լրագրողի վրա, իրենց կգցեին մեջտեղ ու թեկուզ հարվածներն իրենք կընդունեին, բայց չէին թողնի ընդդիմությանը ծեծեին:
Հիմա կզարմանաք ասածներիս վրա` բերելով տարբեր օրինակներ, բայց նրանք իրենց հաստատ սենց խուլիգանավարի ու փողոցային վարքուբարքով չէին դրսևորում:
Վահե Մակարյանի ֆեյսբուքյան էջից