Պլաստիկ վիրահատությունից հետո Գոհար Ավետիսյանը որոշել է հյուրանոցում ապրել
Advertisement 1000 x 90

Պլաստիկ վիրահատությունից հետո Գոհար Ավետիսյանը որոշել է հյուրանոցում ապրել

Կրկնակի պլաստիկ վիրահատությունից հետո հայտի վիզաժիստ Գոհար Ացետիսյանը որոշել է կանգ առնել հյուրանոցում։ Նրա խոսքով՝ տանն, ուր ապրում են իր ամուսինը՝ Սերգեյը եւ փոքրիկ որդին՝ Գասպարը, ինքը չի կարողանում հետեւել բժիշկների խորհուրդներին։

Գոհարը համար է վարձել Մոսկվայի կենտրոնում գտնվող հյուրանոցում, որպեսզի աշխատանքի եւ կլինիկա գնալը հարմարավետ լինի։

«Քանի որ տանը սկսում եմ պատրաստել կամ տեսնելով Գասպարին՝ փորձում են գրկել նրան, կապրեմ հյուրանոցում։ Գուցե հետո ծնողներիս տուն գնամ։ Բայց քանի դեռ կարերը չեն հեռացրել, հարկավոր է լինել Մոսկվայի կենտրոնում՝ ցանկցած պահի վիրակապվելու գնալու համար»,- ասել է Գոհարը։

Ավելորդ քաշի դեմ երկար տարիների պայքարից հետո վիզաժիստը գրեթե հասել է իր երազած կազմվածքին։ Սակայն արագ նիհարելու պատճառով մաշկի թերություններ են առաջացել, եւ որոշում է կայացվել դրանք հեռացնել կրկնակի վիրահատության միջոցով։

Ամեն ինչ հաջող է անցել, եւ Գոհարը տուն է վերադարձել, սակայն անսպասելորեն բարդություններ են առաջացել։ Կարերից մեկը սկսել է արյունահոսել, եւ նա ստիպված է եղել հիվանդանոց վերադառնալ։

news.am