Ֆիթնես-ապարանջանները կարող են օգնել բացահայտել COVID-19-ի վաղ ախտանիշները՝ ըստ Սթենֆորդի համալսարանի գիտնականների: Նրանց նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Medicine ամսագրում։
Medportal.ru-ի փոխանցմամբ՝ Սթենֆորդի համալսարանի մասնագետները առաջին անգամը չէ, որ փորձում են ֆիթնես- ապարանջաններ օգտագործել տարբեր հիվանդությունների վաղ հայտնաբերման համար։
Նոր ուսումնասիրության ընթացքում նրանք գնահատել են, թե որքան օգտակար կարող են լինել խելացի ժամացույցները համաճարակի ժամանակ: Նրանք մշակել են MyPHD կոչվող հավելվածը, որը հավաքում է տվյալներ անվտանգ ամպային ծառայության վերաբերյալ այնպիսի չափանիշների մասին, ինչպիսիք են ամենօրյա ֆիզիկական ակտիվության, սրտի հաճախության եւ քնի ռեժիմի փոփոխություններ:
18-ից 80 տարեկան ավելի քան 3300 կամավորներ ներբեռնել են հավելվածը իրենց ֆիթնես-ապարանջաններում: 9 ամիս շարունակ նրանք ահազանգեր էին ստանում, երբ սարքը նորմալ տիրույթից դուրս ցուցանիշներ էր գտնում:
Հաստատված կորոնավիրուսով 84 մարդկանցից 67-ը ստացել են սարքի նախազգուշացում այն մասին, որ հավանական է, որ վարակված լինեն, միջինը նկատելի ախտանիշների ի հայտ գալուց 3 օր առաջ։
Ըստ գիտնականների՝ ախտորոշման ճշգրտությունը կազմել է մոտավորապես 80%: Բացի այդ, ֆիթնես-ապարանջանը հայտնել է ֆիզիկական փոփոխությունների մասին COVID-19-ի պատվաստումից հետո։