Ե՞րբ և ինչու՞ կատարել շագանակագեղձի արտազատուկի քննություն
Advertisement 1000 x 90

Ե՞րբ և ինչու՞ կատարել շագանակագեղձի արտազատուկի քննություն

Հարց. Ե՞րբ և ի՞նչ նպատակով պետք է կատարել շագանակագեղձի արտազատուկի քննություն:

Պատասխան. Շագանակագեղձի արտազատուկի քննությունը (prostatic secretion test) կատարվում է այդ օրգանի բորբոքային հիվանդության ախտորոշման և բուժման նպատակով: Պրոստատիտն ամենատարածված ուրոլոգիական հիվանդություններից է: Այն բորբոքային հիվանդություն լինելուց զատ` ունի մեծ ազդեցություն տղամարդու միզասեռական և վերարտադրողական համակարգերի, և, ընդհանրապես, կյանքի որակի վրա: Հետևաբար, այս հիվանդության ճիշտ ախտորոշման համար կարևոր է չորս բաժականի քննությունը (4-glass test):

Հիվանդը ներկայանում է կլինիկա չմիզած վիճակում, հավաքվում են մեզի  1-ին, 2-րդ բաժինները, այնուհետև վերցվում է շագանակագեղձի արտազատուկը` ուղիղ աղիքային մատնային քննության միջոցով, որից հետո վերցվում է նաև մեզի 3-րդ բաժինը: Կատարվում է այս նմուշների միկրոսկոպիկ քննություն` բորբոքային բջիջների հայտնաբերման նպատակով, ինչպես նաև բակտերիոլգիական քննություն` միկրոբների տեսակն ու քանակը ճշտելու նպատակով: Ուրոլոգն իրավասու է տվյալ հետազոտությունը կատարելու, քանի որ բացի շագանակագեղձի բորբոքումից, գոյություն ունեն նաև այլ հիվանդություններ, ինչպիսիք են շագանակագեղձի ադեոման և շագանակագեղձի քաղցկեղը:

urolog.am