Կանայք շատ ժամանակ են ծախսում գեղեցիկ արտաքին տեսք ունենալու վրա։ Այնպես որ, պարզ է, որ աստղերը, ինչպիսիք են Միրանդա Քերը, Իրինա Շեյքը և Լինդսի Էլլինգսոնն ունեն մաշկի խնամքի իրենց գաղտնիքները։
Աստղային մաշկաբան Իլդի Պեկարը բացահայտել է մի քանի գաղտնիքներ, որոնցից առաջինն այն է, որ աստղերը երբեմն խուսափում են արևապաշտպանիչ կրեմներ օգտագործելուց, եթե իհարկե նրանք չեն գտնվելու արևի տակ։
«Մարդկանց մեծամասնություն չի հասկանում, թե որքան է այն փակում մաշկի ծակոտիները, հատկապես եթե դրա անհրաժեշտությունը չկա»,-ասել է Իլդի Պեկարը։
Մաշկաբան Ջանեթ Գրաֆը նշել է, որ բնական բաղադրիչներով կրեմները կարող են պաշտպանել մաշկը։
«Հանքային նյութերով հարուստ արևապաշտպանիչ կրեմները, այնպիսի ակտիվ բաղադրիչներով, ինչպիսին է ցինկի օքսիդը, պակաս գրգռիչ է զգայուն մաշկի համար և գելային կրեմները առավել թեթև են ու շատ օգտակար յուղոտ մաշկի համար»,-ասել է մաշկաբանը։
Մաշկաբան Իլդին նաև նշում է, որ առավոտյան առավել նախընտրելի է մաշկը մաքրել մաքրող միջոցով, այլ ոչ թե լվանալ օճառով։Քանի որ մաշկը չափից շատ լվանալու դեպքում զրկվում է բնական յուղից։ Ինչպես նաև կրեմները օգնում է հավասարակշռել մաշկի pH բալանսը։
Մաշկի խնամքի համար օգտակար է նաև կանաչ թեյով դեմքի մաշկի վաննաները, որի համար անհրաժեշտ է եռացած ջրի մեջ լցնել կանաչ թեյ, դեմքը պահել գոլորշու վրա ու գլուխը ծածկել սրբիչով։ Պահել մի քանի րոպե, որպեսզի մաշկի ծակոտիները բացվեն։ Կանաչ թեյը ոչ միայն ունի հակաօքսիդանտ հատկություններ, այլ նաև հանդես է գալիս որպես հակածերացման միջոց։
Ամբողջությամբ՝ life.panorama.am