Բժիշկ եւ հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում պատմել Է թռչնագրիպի եւ դրա մուտացիաների վտանգավորության մասին: Բժշկի խոսքով, այսօր բոլորն անհանգստացած են հիմնականում COVID-19-ի համավարակից, ինչի պատճառով բազմաթիվ ավելի վտանգավոր հիվանդություններ մղվել են երկրորդ պլան:
Նա նշել Է, որ հիվանդությունների մեծ մասը, ներառյալ թռչնագրիպը, աշխարհում տարածվել են Չինաստանից, բայց վիրուսը փոխանցող կենդանիներին վերահսկելը գործնականում անհնար Է:
«Ես վստահ չեմ, որ եթե տեղի ունենա թռչնագրիպի նոր մուտացիա, ապա մենք արագորեն կհակազդենք կամ հետո դիմակներով կպաշտպանվենք: Դեռ քովիդից առաջ խոսել ենք այն մասին, որ երկու մուտացիայից հետո համավարակ կլինի, երբ նոր վիրուսը թռչնից կանցնի մարդուն, մարդու մեջ մուտացիայի կենթարկվի եւ կսկսի փոխանցվել: Այդ ժամանակ մենք կարող ենք բախվել մեծ խնդրի, իսկ ես վստահ եմ, որ քովիդը մեզ ինչ-որ բան Է սովորեցրել»,-նշել Է բժիշկը:
Նա հավելել Է, որ այդ հիվանդությունից մահացությունը շատ մեծ տոկոսների Է հասնում, երեխաների շրջանում այն հասնում Է 53 տոկոսի: Ավելի վաղ Մյասնիկովը հայտնել Է կորոնավիրուսի օմիկրոն շտամից պաշտպանվելու միակ միջոցը. դրանում պետք Է օգնի կրկնապատվաստումը եւ հենց պատվաստանյութերի շտկումը:
Նա ընդգծել Է, որ հետագա բոլոր մուտացիաներն ավելի վարակիչ են լինելու նախորդից եւ իրադարձությունների նման զարգացումը նորմա Է վիրուսի Էվոլյուցիայի համար: