Փարթամ մազեր. այս բաղադրիչը 20 րոպեով քսեք մազերին
Advertisement 1000 x 90

Փարթամ մազեր. այս բաղադրիչը 20 րոպեով քսեք մազերին

Կարտոֆիլը գլխամաշկը պահում է լավ վիճակում՝ նպաստելով մազերի արագ աճին:

Սա չի նշանակում, որ մազերը կաճեն 2 օր անց, բայց բուժումը մի քանի օր անընդմեջ համբերատարությամբ կրկնելու դեպքում գոհ կմնաք արդյունքից:

Անհրաժեշտ է՝ կարտոֆիլի ջուր մազերի աճի համար: Լավ լվացեք և մաքրեք կարտոֆիլը:

Հետո կարտոֆիլը մանր կտրտեք և լավ խառնեք բլենդերով: Եթե խառնուրդը չափազանց խիտ է, կարող եք մի քիչ ջուր ավելացնել:

Հետո խառնուրդը թանզիֆով քամեք, կստանաք անհրաժշտ էքստրակտը:

Օգտագործումը՝

Խառնուրդը քսեք մազերին, հատկապես գլխամաշկին, լոգանքի գլխարկ դրեք: Թողեք ազդի մոտ 20-25 րոպե, հետո մազերը լվացեք փափուկ շամպունով և ջրով:

Արդյունքի համար պետք է կրկնեք շաբաթական 2-3 անգամ: