Ո՞ր մթերքն է արագացնում մաշկի ծերացումը
Advertisement 1000 x 90

Ո՞ր մթերքն է արագացնում մաշկի ծերացումը

Շաքարը ոչ միայն նպաստում է ավելորդ քաշ հավաքելուն, այլեւ արագացնում է մաշկի ծերացումը։ Այս մասին նախազգուշացնում է սննդաբան Սվետլանա Զելենցովան (Ռուսաստան)։

Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, հավելուրդային շաքարները նյութերի մի ամբողջ խումբ են, որոնք խորհուրդ է տրվում բացառել սննդակարգից։
Շաքարի, որը շատ կալորիական մթերք է, չափից ավելի օգտագործումը բջիջները դարձնում է ոչ զգայուն, ինչը հանգեցնում է երկրորդ տեսակի դիաբետի առաջացման, ավելին՝ բարձրանում է Ալցհեյմերի հիվանդության եւ քաղցկեղի մի քանի տեսակների առաջացման վտանգը։

«Հետազոտություններում ապացուցված է շաքարի բացասական ազդեցությունը ֆագոցիտոզի պրոցեսի, նշանակում է՝ նաեւ իմունիտետի վրա»,- ասել է Զելենցովան։

Նա ավելացրել է, որ շաքարի ավելցուկի դեպքում տուժում է լյարդը, եւ «ուժեղանում է սպիտակուցների գլիկացիայի պրոցեսը»։

Շաքարների մոլեկուլները  կարող են «կպչել» սպիտակուցային մոլեկուլներին եւ քայքայել դրանց կառուցվածքը։ Հենց այդպես է խախտվում մաշկում կոլագենի ֆունկցիան, ինչը հանգեցնում է մաշկի արագ ծերացման։

Մասնագետը հորդորել է  առաջին հերթին ուշադրություն դարձնել շաքարի ծածուկ աղբյուրներին։ Դրանք են հացը, չոր նախաճաշերը, պահածոյացված բանջարեղեններն ու մրգերը, սոուսները, կիսաֆաբրիկատները, արագ պատրաստվող խյուսերը, յոգուրտները, կաթնաշոռը, հյութերը եւ նեկտարները, ինչպես նաեւ ալկոհոլային, գազավորված ըմպելիքները։ Արտադրողները «թաքցնում» են շաքարը պիտակի վրա՝ այն այլ կերպ անվանելով։ «Ինվերտ օշարակ, գլյուկոզա, ագավայի նեկտար, հիդրոլիզացված օսլա, մրգահյութի կոնցենտրատ, կոկոսի շաքար, եղեգնի խտացված հյութ»,- ասել է մասնագետը։

news.am