«Սոյուզ» տիեզերանավը Երկիր է վերադարձրել ճապոնացի միլիարդատիրոջը և նրա օգնականին
Advertisement 1000 x 90

«Սոյուզ» տիեզերանավը Երկիր է վերադարձրել ճապոնացի միլիարդատիրոջը և նրա օգնականին

«Սոյուզ ՄՍ-20» տիեզերանավի իջեցվող ապարատը Միջազգային տիեզերանավից վերադարձել է Երկիր՝ բերելով 12 օր այնտեղ գտնված 2 ճապոնացի տիեզերական զբոսաշրջիկներին և ռուս տիեզերագնաց Ալեքսանդր Միսուրկինին։ РИА Новости պարբերականի փոխանցմամբ՝ ապարատը բարեհաջող կերպով վայրէջք է կատարել Ղազախստանի տափաստանում։

Ճապոնացի միլիարդատեր, հագուստի վաճառքով զբաղվող ընկերության սեփականատեր Յուսակու Մաեձավան և նրա օգնական Յոձո Հիրանոն ռուս տիեզերագնացի հետ Միջազգային տիեզերակայան էին ուղևորվել դեկտեմբերի 8-ին։ Օգնականը տիեզերք էր մեկնել Մաեձավային լուսանկարելու համար։ Տիեզերակայանում նկարահանվում և միլիարդատիրոջ YouTube-յան ալիք էին տեղադրվում «Հարյուր բան, որ Մաեձավան կարող է անել տիեզերքում» ցուցակից տարբեր առաջադրանքներ, որոնք Մաեձավան ընտրել էր հատուկ կայքում օգտատերերի կողմից իրեն առաջարկված տարբերակներից։

Վերջին 12 տարիների ընթացքում Միջազգային տիեզերակայանում առաջին անգամ են տիեզերական զբոսաշրջիկների ընդունել։ Ուղևորության արժեքը չի հանրայնացվել, սակայն հայտնի է, որ «Սոյոզով» թռիչքը կարող է արժենալ մինչև 50 միլիոն դոլար։

shantnews.am