Չինացի գիտնականները պնդում են, որ լաբորատոր մկների համար COVID-19-ի արհեստականորեն ստեղծված պաթոգեններից մեկը կարող էր հանգեցնել կորոնավիրուսի Օմիկրոն շտամի առաջացման։ Այս մասին հայտնում է Известия-ն՝ հղում անելով չինացի գիտնականների հետազոտությանը։
Ինչպես նշում է պարբերականը, սովորական SARS-CoV-2-ը վտանգավոր չէ մկների համար, հետևաբար՝ լաբորատորիաներում կան հատուկ ստեղծված կորոնավիրուսներ։ Կրծողների մեջ COVID-19-ի նոր շտամի ստեղծման վարկածն առաջ են քաշել Չինաստանի գիտությունների ակադեմիայի գենետիկայի և զարգացման կենսաբանության ինստիտուտի գիտնականները։ Նրանք ենթադրել են, որ Օիկրոնի նախածինը կարող է մարդկանցից անցնել մկներին, արագ կուտակել մուտացիաներ, այնուհետև վերադառնալ մարդկանց: Հետազոտողները նույնականացրել են 45 կետային մուտացիաներ, որոնք Օմիկրոնը ձեռք է բերել սկզբնական գծից շեղվելուց հետո: