Ե՞րբ տվյալներ կհայտնվեն օմիկրոն շտամից մահվան դեպքերի մասին
Advertisement 1000 x 90

Ե՞րբ տվյալներ կհայտնվեն օմիկրոն շտամից մահվան դեպքերի մասին

COVID-19-ից մահը տեղի է ունենում վարակվելուց հետո միջինում 3-4 շաբաթ անց։ Նման կարծիք է հայտնել վիրուսաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անատոլի Ալտշտեյնը (Ռուսաստան)։

URA.RU-ի փոխանցմամբ՝ մասնագետը նշել է, որ եթե Մեծ Բրիտանիա օմիկրոն շտամը մի քանի օր առաջ է ներթափանցել, ապա պետք է 3 շաբաթ սպասել՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում վարակվածների հետ եւ որքան ծանր են նրանք տանում վարակը։

«Կարծում եմ` նրանց հետ ոչ մի վատ բան չի պատահի», – ասաց Ալտշտեյնը:

Մասնագետի խոսքով՝ առկա տվյալները վկայում են այն մասին, որ պետք չէ բարձր մահացություն կամ հիվանդության ծանր ընթացք ակնկալել օմիկրոն շտամից: Սակայն նա պարզաբանել է, որ առնվազն մինչեւ նոր տարի որոշակի տվյալներ կհայտնվեն։

Նշենք, որ, այսօր առկա տվյալների համաձայն, օմիկրոն շտամով վարակը սովորաբար անցնում է սովորական մրսածության պես: Ամենից հաճախ նկարագրվել են հիվանդության թեթեւ դեպքերը, սակայն պետք է հաշվի առնել, որ խոսքը հիմնականում Հարավային Աֆրիկայից երիտասարդների մասին էր։

med.news.am