«…Ինչքա՜ն ցավեր կան կուտակված այս կանթեղներով լուսավորված յուրաքանչյուր տան մեջ»
Advertisement 1000 x 90

«…Ինչքա՜ն ցավեր կան կուտակված այս կանթեղներով լուսավորված յուրաքանչյուր տան մեջ»

«Տարիներ առաջ Զոհրապը Փարիզի մի բարձրադիր բլրի վրա գտնվող ռեստորանում՝ Արշակ Չոպանյանի ու ֆրանսիացի մի գրողի հետ նստած, նայել է քաղաքի մարգարտաշար լույսերի հեղեղին ու մտախոհ ասել.

«Ով գիտե ինչքա՜ն ցավեր կան կուտակված այս կանթեղներով լուսավորված յուրաքանչյուր տան մեջ»:

-Բայց ինչո՞ւ ենթադրել, որ ցավեր կան այդ տներում,- առարկել էր ֆրանսիացին,- գուցե սիրո, ուրախության տեսարաններից է փայլում այդ լույսը:

Թեև ֆրանսերեն էին խոսում , սակայն չէին հասկացել միմյանց լեզուն:

Չէին էլ կարող հասկանալ: Որովհետեև տարբեր լեզուներով էին մտածում:

Մեկը՝ ֆրանսերեն, մյուսը՝ հայերեն:

Պերճ Զեյթունցյան,

«Վերջին Արևագալը»

Հաղորդավար Աիդա Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից