SpaceX-ը Սուրբ Ծննդյան նվերներ է ուղարկել Միջազգային տիեզերակայան
Advertisement 1000 x 90

SpaceX-ը Սուրբ Ծննդյան նվերներ է ուղարկել Միջազգային տիեզերակայան

SpaceX-ը Սուրբ Ծննդյան նվերներ, քաղցրավենիքներ եւ անհրաժեշտ իրեր է ուղարկել Միջազգային տիեզերակայան, հայտնել է AP-ն։

Falcon հրթիռն է բարձրացրել ՆԱՍԱ-ի Քենեդու անվան տիեզերական կենտրոնի՝ յոթ տիեզերագնացների համար ավելի քան 2950 կգ հանդերձանքով բեռնված Dragon խցիկը:

Չորեքշաբթի տիեզերակայան ժամանելիք իրերը ներառում են տիեզերագնացների ընտանիքների ամանորյա նվերներ, ինչպես նաեւ ապխտած ձուկ եւ հնդկահավ, կանաչ լոբի եւ տոնական խնջույքի կեքսեր:

Առաքումը ներառում է նաեւ լվացքի միջոցի փորձարկում: Կայանի տիեզերագնացներն այժմ դեն են նետում իրենց կեղտոտ հագուստները. Procter & Gamble Co. մշակում է լիովին տարրալուծվող լվացող միջոց՝ կայանում, Լուսնի վրա եւ դրա սահմաններից դուրս հետագա օգտագործման համար:

SpaceX-ը տարին ավարտում է 31 արձակումով։

news.am