Այդ մասին ասվում է Առաջին գրական գործակալության եւ «Անտարես» հրատարակչության այսօր տարածած համատեղ հաղորդագրության մեջ:
Դրանում նշվում է, որ այս տարի Մակեդոնիայում լույս է տեսել «Երկրի հակառակ կողմը», ինչպես նաեւ Հրաչ Սարիբեկյանի «Երկվորյակների արեւը» գիրքը:
Այս տարի Գերմանիայում եւ Նիդեռլանդներում լույս է ընծայվել Գրիգի «Հիսուսի կատուն», Նիդեռլանդներում՝ Գուրգեն Խանջյանի «Ենոքի աչքը», Ռումինիայում՝ Վահագն Գրիգորյանի «Ժամանակի գետը», Ուկրաինայում՝ Վարդան Գրիգորյանի «Հավերժական վերադարձը»:
Հաջորդ տարի Գերմանիայում եւ Ռումինիայում լույս կտեսնեն Հովիկ Աֆյանի «Կարմիրը», Ռումինիայում՝ Գուրգեն Խանջյանի «Ենոքի աչքը», Մակեդոնիայում և Ռումինիայում՝ Գրիգի «Հիսուսի կատուն»։