
Վարակաբան Արմեն Օհանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է սեզոնային գրիպի տարածվածությանն ու դրանից բխող բարդություններին։
Ցածր ջերմաստիճանով պայմանավորված` հանրապետությունում գլուխ են բարձրացնել սեզոնային գրիպի տեսակները, այդ թվում նաև H1N1-ը։ Մինչդեռ կորոնավարակի տարածվածության պատճառով մարդիկ այնքան էլ ուշադրություն չեն դարձնում դրանց։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց համաճարակաբան Արմեն Օհանյանը։
«Սեզոնային գրիպի տեսակներից ևս պետք է զգուշանալ։ Օրինակ`H1N1-ը պանդեմիայից հետո որոշակի փոփոխություններ կրեց և դարձավ սեզոնային գրիպի տեսակ։ Նախկին «խոզի գրիպ» տերմինը այժմյան H1N1-երի դեպքում չի կիրառվում։ Սասեզոնային բնույթ ունի և պանդեմիկ վտանգ չի ներկայացնում իր վարակելիությամբ և ծանրության աստիճանով»,- ասաց նա
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am