Դուք տոնով սխալ եք ընտրում
Տոնային քսուքի օգտագործման առաջին եւ ամենակարեւոր սխալը սխալ երանգի ընտրությունն է։ Տոնը խանութում ընտրելիս հարկավոր չէ այն փորձարկել դաստակին: Մարմնի տարբեր մասերում մաշկի երանգն այլ է, եւ, ի տարբերություն տարածված համոզմունքի՝ դեմքի եւ դաստակի երանգները նույնը չեն։ Երանգավորող քսուքը պետք է փորձարկվի այտերին եւ ստորին ծնոտի հատվածում։ Երանգը պետք է կատարյալ կերպով միաձուլվի ձեր մաշկի հետ ու չտարբերվի պարանոցի եւ դեկոլտեի գույնից։ Հիշեք, որ օդի հետ շփվելիս տոնային քսուքը օքսիդանում է եւ մի փոքր փոխում է իր երանգը, այնպես որ իդեալական տարբերակն է մի քանի նմուշ վերցնել եւ փորձել դրանք կիրառել տանը, բնական լույսի ներքո եւ որոշ ժամանակ թողնել, որպեսզի տեսնեք վերջնական գույնը:
Դուք սխալ եք խնամում խոզանակները
Իհարկե, քսուքը կարող եք տարածել նաեւ ձեռքերով, բայց դիմահարդարները խորհուրդ են տալիս օգտագործել արհեստական մազերով հատուկ խոզանակ։ Դա կարեւոր է, քանի որ միայն նման խոզանակը չի կլանում պրոդուկտը։ Այնուամենայնիվ, խոզանակների համար անհրաժեշտ է ճիշտ խնամք. ձեր գործիքների մաքրման անտեսումը կհանգեցնի բակտերիաների բազմացմանը, որոնք կարող են առաջացնել դեմքի խամրած երանգ եւ պզուկների առաջացում: Յուրաքանչյուր օգտագործումից հետո խոզանակները պետք է մաքրվեն հատուկ միջոցներով, մանրակրկիտ լվացվեն մազիկները։ Պետք է սպասել մինչ ամբողջովին չորանան։
Դուք չափից շատ տոնային եք քսում
Ձգտելով ձեռք բերել կատարյալ հարթ երանգ շատ հեշտ է չափն անցնելը։ Դեմքին շատ տոնայինը երբեք բնական տեսք չի ունենա, նույնիսկ եթե այն որակյալ եւ թանկ է։ Այն ամենն, ինչ դուք ստանում եք, դիմակի ազդեցություն է։ Տոնային քսուքը պետք է կիրառվի բարակ շերտով, դեմքի կենտրոնական հատվածից դեպի ծայրեր, իսկ ակնհայտ անկատարությունները կետ առ կետ ծածկեք քողարկիչով։ Այս տարբերակով կունենաք թեթեւ եւ բնական շպար:
Դուք մաշկը չեք պատրաստում տոնայինի համար
Նույնիսկ ամենալավ տոնային կրեմը գեղեցիկ տեսք չի ունենա վատ խոնավեցրած մաշկի վրա։ Այն անմիջապես կընդգծի բոլոր անհարթություններն ու կնճիռները։ Տոնային միջոց կիրառելուց առաջ մաշկը պետք է անպայման մաքրել եւ խոնավացնել շիճուկով ու քսուքով։ Նախքան տոնային օգտագործելը գելային հիմքով միջոցներ չպետք է օգտագործվեն։ Դրանք կարող են սահել, եւ դուք չեք ստանա մաշկի պատշաճ խոնավացում, ոչ էլ նույնիսկ դեմքի հավասար երանգ։