Բզեզի վրա տեղադրված տեսախցիկի միջոցով հնարավոր կլինի ուսումնասիրել միջատների կյանքը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Բզեզի վրա տեղադրված տեսախցիկի միջոցով հնարավոր կլինի ուսումնասիրել միջատների կյանքը

Վաշինգտոնի համալսարանը գիտնականների թիմը ներկայացրել է անլար, փոքր տեսախցիկ, որը բավականաչափ թեթև է և հեշտությամբ կարող է տեղադրվել բզեզների վրա: Նպատակը միջատների կյանքը առավել մանրամասն ուսումնասիրելն է։

Ընդամենը 250 միլիգրամ քաշով այս տեսախցիկը հետազոտողների սմարթֆոններին մեկ վայրկյանում կարող է ուղարկել մինչև հինգ սև ու սպիտակ կադր։

Տեսախցիկով արված լուսանկարները 160*120 պիքսել են։ Միևնույն ժամանակ, այն տեղադրված է մեխանիկական մանիպուլյատորի վրա, որը կարող է թեքվել մի կողմից մյուսը։ Սա հնարավորություն կտա հետազոտողներին սկանավորել շրջակա միջավայրը ավելի լայն կտրվածքով և ստանալ պանորամային պատկերներ:

ita.am