Երկու վտանգավոր աստերոիդներ միաժամանակ կանցնեն Երկիր մոլորակի մոտով
Advertisement 1000 x 90

Երկու վտանգավոր աստերոիդներ միաժամանակ կանցնեն Երկիր մոլորակի մոտով

Երկու պոտենցիալ վտանգավոր աստերոիդներ կթռչեն Երկրի մոտով, հայտնում է The Sun-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային գործակալության (NASA) տվյալները։

Ենթադրվում է, որ առաջին աստերոիդի՝ 2013 YD48-ի չափերը մոտավորապես հավասար են Բիգ Բենի չափերին, իսկ երկրորդ երկնային մարմնի՝ 7482 YD48 աստերոիդի չափերը երկու անգամ մեծ է Նյու Յորքի երկնաքերից՝  Էմփայր Սթեյթ Բիլդինգից։

Բրիտանական հրատարակության տվյալներով՝ առաջին օբյեկտը Երկրի մոտով կանցնի հունվարի 11-ին, երկրորդ աստերոիդը՝ հունվարի 18-ին՝ 0,013 աստղագիտական ​​միավոր հեռավորության վրա, ինչը, ըստ տիեզերական գործակալության, «սերտ մոտեցում է»։

shantnews.am