NEWS.am STYLE-ն առաջարկում է կիվիից պատրաստված դեմքի դիմակներ:
1/2 բանանը, միջին չափի կիվին տրորել, ստացված զանգվածը լավ խառնել: Կարելի է ավելացնել 2 ճաշի գդալ բնական հիմքով յոգուրտ: Դիմակը քսել մաքուր դեմքին, 20 րոպե անց ջրով լվանալ:
Վերականգնող դիմակ
1 ճաշի գդալ կանաչ կոսմետիկ կավը, 1 ձվի սպիտակուցը, 1 թեյի գդալ զեյթունի ձեթը եւ 1 կիվին խառնել: Դիմակը քսել դեմքին, 20 րոպե անց գոլ ջրով լվանալ:
Խոնավեցնող դիմակ
1/2 մանրացրած կիվին խառնել 1 ճաշի գդալ կաթնաշոռի հետ: Ստացված զանգվածը քսել մաքուր դեմքին, 15 րոպե անց լվանալ: