Գիտնականները սուպերմուտանտ կորոնավիրուսի առաջացում են թույլ տվել
Advertisement 1000 x 90

Գիտնականները սուպերմուտանտ կորոնավիրուսի առաջացում են թույլ տվել

Կորոնավիրուսը կարող է մուտացիայի ենթարկվել եւ հիվանդության նոր բռնկում առաջացնել կենդանիների միջավայր մտնելուց հետո։ Այս մասին URA.RU-ին տված հարցազրույցում խոսել են բժշկական գիտությունների գլխավոր դոկտոր Սերգեյ Տոկարեւը եւ ՌԴ ԳԱ ակադեմիկոս Վիտալի Զվերեւը, փոխանցում է «Գազեետա»-ն:

«Անհրաժեշտ է ուշադիր հետեւել օմիկրոն տարբերակի հետագա ճակատագրին ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների մոտ: Չի կարելի բացառել, որ ուղիղ եւ հակադարձ զոոնոզային փոխանցումների դեպքում մի օր կարող է սուպերմուտանտ հայտնվել»,- բացատրել է Տոկարեւը։ Զվերեւը նաեւ չի բացառել, որ կենդանիների մոտ ձեւավորված կորոնավիրուսի մուտացիաները կարող են չափազանց վտանգավոր լինել մարդկանց համար։

«Նախորդ SARS-ը չղջիկներից հասել է փոքր կաթնասուններին, իսկ դրանցից՝ մարդու օրգանիզմ: Այն այնքան է փոխվել, որ սկսել է լուրջ հիվանդութներյուն առաջացնել։ Տեսականորեն, եթե կորոնավիրուսը մտնի չղջիկների պոպուլյացիայի մեջ եւ այնքան փոխվի, որ դառնա ախտածին մարդկանց համար, ապա միանգամայն հնարավոր է կորոնավիրուսի նոր բռնկում»,- ասել է գիտնականը։

news.am