Բրիտանական Bellwether Industries ընկերությունը ստեղծել և գործարկել է eVTOL տիպի Volar թռչող հիպերքարի փոքրածավալ նախատիպը (the half-scale prototype)։ Հիշեցնենք, որ eVTOL տիպի մեքենաներն օգտագործում են էլեկտրաէներգիա ուղղահայաց թռիչքի և վայրէջքի համար: Հեռակառավարվող նախատիպը մի քանի թռիչք է իրականացրել ԱՄԷ-ի մայրաքաղաքում մոտ 40 կմ/ժ արագությամբ 4 մետր բարձրության վրա։ Ապագայում Volar թռչող մեքենան կկարողանա զարգացնել մինչև 321 կմ/ժ արագություն։
Հաջորդիվ Bellwether Industries-ի ինժեներները նախատեսում են ստեղծել լայնածավալ նախատիպ, որը կունենա չորս նստատեղով թռչող մեքենայի տեսք՝ մոտ 3,2 մ լայնությամբ և մինչև 600 կգ առավելագույն բեռնունակությամբ՝ ներառյալ մարտկոցները: Ակնկալվում է, որ մարտկոցի մեկ լիցքավորմամբ մեքենան կկարողանա թռչել մինչև 90 րոպե՝ 220 կմ/ժ արագությամբ 900 մ բարձրության վրա։
Զարգացման հեղինակների հաշվարկների համաձայն՝ Volar հիպերքարը վաճառքի կհանվի մինչև 2028 թվականը և կարժենա մոտավորապես այնքան, որքան մասնավոր ինքնաթիռը (միջինում 2 մլն ԱՄՆ դոլար)։
Bellwether Industries-ը նշում է, որ Volar-ը իդեալական թռչող մեքենա կլինի մասնավոր հաճախորդների կամ թռչող տաքսիների համար:
Հրապարակման է պատրաստել ita.am-ը