Չինացի գիտնականները մշակել են արհեստական բանականություն, որը կարող է բացահայտել հանցագործությունները և մեղադրանքներ ներկայացնել հանցագործների դեմ: Ըստ South China Morning Post պարբերականի, այս յուրօրինակ «թվային դատախազը», հիմնվելով քրեական գործում առկա փաստերի ու բնութագրերի վրա, 97 % ճշգրտությամբ կարող է կազմել մեղադրական եզրակացություն։
Նոր տեխնոլոգիան արդեն փորձարկվել է Շանհայի Պուդունի շրջանի դատախազությունում: Գիտնականները վստահ են, որ դրանց մշակումը «կնվազեցնի դատախազների ամենօրյա բեռը՝ թույլ տալով նրանց կենտրոնանալ ավելի բարդ գործերի քննության վրա»: Նրանց կարծիքով՝ համակարգը կարող է որոշ չափով փոխարինել դատախազներին՝ որոշումների կայացման գործընթացում։
Արհեստական բանականությունը «վերապատրաստվել» է 2015-2020 թվականներին Շանհայի դատարաններում քննված և վերանայված ավելի քան 17 հազար գործերի հիման վրա։
Այժմ արհեստական բանականությունը պատրաստ է մեղադրանք առաջադրել Շանհայում ամենատարածված ութ հանցագործությունների համար, ինչպիսիք են, օրինակ, վարկային քարտերի խարդախությունը, դիտավորությամբ վնասվածք պատճառելը, պաշտոնեական պարտականությունների կատարմանը խոչընդոտելը, գողությունը, խուլիգանությունը և այն։
Ըստ հեղինակների, ապագայում «թվային դատախազը» կկարողանա մեղադրանքներ առաջադրել նաև ավելի քիչ տարածված հոդվածներով։
Հրապարակման է պատրաստել ita.am-ը