Գենետիկորեն վերափոխված խոզի սիրտը հաջողությամբ փոխպատվաստել են մարդուն: Այդ մասին հաղորդել Է New York Times-ը: «Սա խոզի սրտի առաջին փոխպատվաստումն Է մարդուն:
Ութժամյա վիրահատական գործողությունը հունվարի 7-ին անցկացվել Է Բալթիմորում, եւ, Մերիլենդի համալսարանի բժշկական կենտրոնի վիրաբույժների խոսքով, հունվարի 10-ին պացիենտն իրեն լավ Է զգացել»,-հաղորդում Է հրատարակությունը: Բժիշկները պացիենտին հսկում են այդ մարդու օրգանիզմի կողմից պատվաստված օրգանի հնարավոր չընդունման առնչությամբ. ինչպես հաղորդվում Է, նման բան Է տեղի ունենում նույնիսկ մարդու օրգաններ փոխպատվաստելու դեպքում:
Ինչպես ասվում Է հաղորդագրության մեջ, 57-ամյա պացիենտն ունեցել Է սրտի հիվանդություն, որը վտանգավոր Է եղել կյանքի համար, իսկ գենետիկորեն վերափոխված խոզի օրգանների փոխպատվաստումը հույս Է տալիս հարյուր հազարավոր այն մարդկանց, որոնց օրգանները դադարում են աշխատել», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: