Այսօր աղջիկներից շատերին գերում է «կոլագենը»: Նրանք այդ հեղուկը փնտրում են կոսմետոլոգիական շշերի պիտակների վրա, կոսմետոլոգների դարակներին: Նպատակը՝ մերսման միջոցով վերացնել մաշկի ծերացումը: Սակայն պարզվում է, որ այն կարելի է նաև խմել:
Դա ամենևին էլ վտանգավոր չէ. պարզապես ֆիբրիլյար սպիտակուց է, որն ամենատարածվածն է համարվում մեր մարմնում և օգնում է վերջինիս ճկունության վերականգմանը:
Մաշկի առանձգականության հիմնական պատասխանատուն կոլագենն է: Վերջինիս տևական օգտագործումը կանխում է մաշկի ծերացումը: Ոչ մի գերբնական բան պետք չէ անել. առավոտյան՝ սոված փորին՝ խմել, և կարևորը՝ կանոնավոր:
Առաջին փոփոխությունները կնկատվեն օգտագործման 3-րդ շաբաթից. կանհետանան փոքր կնճիռները, մաշկը կձգվի: Minerva ընկերությունը հեղուկն արդեն սկսել է թողարկել հատուկ խմելու համար: Այն հիմնականում բաղկացած է վիտամին C-ից, որի շնորհիվ սպիտակուցային մասը լավ է լուծվում օրգանիզմում: Առկա է նաև գիալուրոնային թթու, շաքար հեղուկը չի պարունակում:
vogue.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը