Պոտենցիալ վտանգավոր 7482 աստղակերպը (1994 PC1) կմոտենա Երկրին հունվարի 18-ին: Այս մասին Twitter-ում նախազգուշացրել է ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային գործակալությունը (NASA):
Մոտ 1,1 կիլոմետր տրամագծով տիեզերական մարմինը երեքշաբթի օրը՝ հունվարի 18-ին, կանցնի մեր մոլորակի կողքով։ Ամենամոտ հեռավորությունն աստղակերպի և Երկրի միջև կլինի մոտ երկու միլիոն կիլոմետր: Այն կթռչի ժամում ավելի քան 70 հազար կիլոմետր արագությամբ։ NASA-ի մասնագետները նման տիեզերական օբյեկտները համարում են «պոտենցիալ վտանգավոր»։
Այնուամենայնիվ, NASA-ն վստահեցրել է, որ աստղակերպը Երկրի համար ոչ մի վտանգ չի ներկայացնի առնվազն առաջիկա հարյուր տարվա ընթացքում։
Near-Earth #asteroid 1994 PC1 (~1 km wide) is very well known and has been studied for decades by our #PlanetaryDefense experts. Rest assured, 1994 PC1 will safely fly past our planet 1.2 million miles away next Tues., Jan. 18.
Track it yourself here: https://t.co/JMAPWiirZh pic.twitter.com/35pgUb1anq
— NASA Asteroid Watch (@AsteroidWatch) January 12, 2022