Օգտակար յուղերով դիմակներ՝ մազերի համար
Advertisement 1000 x 90

Օգտակար յուղերով դիմակներ՝ մազերի համար

Ցանկացած յուղ՝ լինի դա բուսական, ձիթապտղի, կռատուկի եւ այլն, կարելի է փոխարինել մայրի ծառի ընկույզի յուղով։ Այսպես ազդեցությունն ավելի մեծ կլինի։ Իսկ այն հնարավոր չէ փոխարինել ոչ մի այլ տեսակի յուղով, քանի որ նրա մեջ ավելի մեծ քանակությամբ վիտամիններ F եւ Е  կան. վերջինս շատ անհրաժեշտ է մեր օրգանիզմի համար։

Առաջարկում ենք մազերի համար նախատեսված դիմակ, որի համար անհրաժեշտ է մայրի ծառի ընկույզի յուղ, օղի եւ նոր պատրաստված թեյ։

Այսպիսով, մեկ ճաշի գդալ նոր պատրաստված թեյը հարկավոր է խառնել մեկ ճաշի գդալ մայրի ծառի ընկույզի յուղով եւ նույնքան օղիով։ Ստացված զանգվածը պետք է քսել մազարմատներին գլուխը լվանալուց երեք ժամ առաջ։ Այս միջոցը կարելի է օգտագործել շաբաթական երկու անգամ։

Մազերն ամրացնող միջոց.

Բաղադրիչները՝ կոնյակ, կեֆիր, սոխի հյութ, կռատուկի յուղ, մեղր, ծովի աղ, խնձորի քացախ, ռոզմարինի եթերային յուղ կամ կիտրոնի հյութ։

Պատրաստման եղանակը. հարկավոր է խառնել երկու ճաշի գդալ սոխի թարմ հյութը, կռատուկի յուղով, ծովի աղով, կոնյակով, կեֆիրով եւ մեղրով (բոլոր բաղադրիչները մեկական ճաշի գդալի չափով)։

Ստացված զանգվածն անհարժեշտ է քսել գլխամաշկին եւ մազերը ծածկել պոլիէթիլենային տոպրակով, որի վրայից պետք է գլխարկ դնել։ 1 ժամ անց արդեն կարելի է դիմակը լվանալ տաք ջրով, իսկ հետո պետք է մազերին շաղ տալ ½ լիտր խնձորի քացախի եւ ½ ջրի խառնուրդը ու 3 րոպե անց շամպունով լվանալ գլուխը։

Նշենք, որ եթե չեք ցանկանում, որ սոխի հոտը զգացվի, ապա կարող եք դիմակի մեջ ռոզմարինի եթերային յուղ կամ կիտրոնի հյութ խառնել։

style.news.am